Հասարակություն

Հետախուզվում էր դատաքննությունից խուսափելու համար

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 7-ին` ժամը 11.30-ին, մայրաքաղաքի Մետաքսյա Սիմոնյան փողոցում հայտնաբերվել և վարչություն է ներկայացվել առանց հաշվառման վայրի 31-ամյա տղամարդ, որը դատաքննությունից խուսափելու համար մայիսի 2-ից գտնվում էր հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք։

Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։