Հասարակություն

Աշխատակազմին է ներկայացվել ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Կարեն Սեդրակյանին։ Նախարարը շնորհավորել է Սեդրակյանին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։

Խուդաթյանն ընդգծել է, որ Ջրային ոլորտը մեր կարևոր ուղղություններից է, կառավարության համար առաջնահերթ ուղղություն է, և պետք է անել առավելագույնը` գրանցելու քաղաքացիների համար գոհացուցիչ արդյունքներ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել կոմիտեի աշխատակազմին, ժամանակավոր պաշոնակատար Մարտիրոս Նալբանդյանին այս ժամանակատվածում կատարած մեծածավալ աշխատանքի համար։

Կարեն Սեդրակյանն էլ իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության համար։ Ընդգծել է` գիտակցում է, որ ոլորտը բարդ է, բազմաթիվ խնդիրներ են առկա, սակայն կարվի առավելագույնն այդ խնդիրներին լուծում տալու համար։