Պարզվել է Ագաթանգեղոս փողոցի թիվ 7 շենքի փողոցային հատվածում հայտնաբերված մահացածի ինքնությունը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մահացածը 15-ամյա Սուսաննա Ս․-ն էր։
Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինը հաշվառված է Կոտայքի մարզի գյուղերից մեկում, սակայն փաստացի բնակվում էր Երևանի վարչական շրջաններից մեկում և նա իրեն ցած է նետել նշված շենքի տանիքից։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը: