Հասարակություն

Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարեցվել են

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին:

«Հիմք ընդունելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարել դադարած»,- նշված է արձանագրության մեջ: