ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջին անգամ «Հայաստան» միասնական տաղավարով ներկայանում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մայիսի 6-8-ն անցկացվող «Դեֆեա 2025» պաշտպանական ցուցահանդեսին՝ հնարավորություն ընձեռելով հայրենական ոլորտային կազմակերպություններին ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները:
Ցուցահանդեսին մասնակցում է ոլորտային 16 կազմակերպություն, որոնցից 12-ը՝ որպես ցուցադրող, 4-ը՝ որպես այցելու: