Հասարակություն

Այրվել է ավտոմեքենա

Մայիսի 5-ին, ժամը 15։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսահակ Գասպարյան փողոցի թիվ 30 հասցեում կայանած VAZ մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։28-ին, մարվել՝ 15։34-ին։ Այրվել է ավտոմեքենան։