ՍԱՏՄ նախկին ղեկավարը Արմեն Դանիելյանը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով. այս մասին Radar Armenia-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Արմեն Դանիելյանը սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար էր նշանակվել 2024 թվականի նոյեմբերին, պաշտոնից ազատման դիմում գրել այս տարվա ապրիլի 30-ին։ Մինչ այդ, նա զբաղեցրել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը: