Հասարակություն

«Շինարարական աղբը ո՛չ սահմանված վայրում չի թույլատրվում թափել»

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկից հայտնում են․

«Երևան քաղաքի հարգելի՛ բնակիչներ, շինարարական աղբը ո՛չ սահմանված վայրում չի թույլատրվում թափել և նախատեսվում է տուգանք։

Հարգելի՛ բնակիչներ շինարարական աղբը չի կարելի թափել աղբամանի մեջ դրանով դուք՝ նաև վնասում եք համայնքային գույքը, աղբատար մեքենաները խափանվում են։ ԵԱՍՄ համայնքային հիմնարկը չի զբաղվում շինարարական աղբի աղբահանությամբ։

Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասին հարող խճաքարերի արտադրության նախկին քարհանքի ներկայումս չշահագործվող տարածքում առանձնացված է 10 հա մակերեսով հողամաս՝ շինարարական թափոնների կուտակման համար: Տարածքում գործում է սպասարկող ընկերություն՝ համապատասխան ենթակառուցվածքներով, մեքենասարքավորումներով և գործիքներով:

Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 2-րդ մասի 1-ին կետով, ոչ նախատեսված վայրում աղբ թափելու համար ֆիզիկական անձանց համար առաջին անգամ նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 20-30-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց համար՝ նվազագույն աշխատավարձի 40-100-ապատիկի չափով: Երկրորդ անգամ ֆիզիկական անձինք կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձինք՝ նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով»: