Հասարակություն

Ford Mustang-ը` մի քանի ավտոմեքենայի ջարդի հեղինակ

Մայիսի 3-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ՝ դեպի հանրահայտ ԱՅԲ կրթահամալիր տանող ճանապարհահատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանն իր վարած Ford Mustang մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan, Lada, Mercedes և Lexus մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Ըստ աղբյուրի՝ Ford Mustang-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, գտնվել է սթափ վիճակում։