Հասարակություն

Տեղի կունենա քահանայական ձեռնադրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ մայիսի 4-ին Միածնաէջ Մայր տաճարում Սուրբ պատարագի ընթացքում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն:

Քահանայական ձեռնադրության և օծման կարժանանան տարբեր եկեղեցական կառույցներում իրենց սպասավորությունը բերող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան յոթ սարկավագներ: Սուրբ պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին: