Հայաստանում ընթացքի մեջ է ջրծաղիկի դեմ պատվաստումների ծրագիրը։ Առաջին փուլում պատվաստվում են 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված և արդեն մեկ տարեկանը լրացած երեխաները, ինչպես նաև զորակոչի ենթակա անձինք։
ՀՎԿԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը հայտնել է, որ բուժհաստատությունները ապահովված են անհրաժեշտ պատվաստանյութերով, և գործընթացը ընթանում է ըստ պլանի։
Նա անդրադարձել է նաև կարմրուկի դեմ պատվաստմանը։ Ըստ Աթոյանի՝ 2007-2023թթ․ Հայաստանում կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր չեն գրանցվել, սակայն պատվաստումների ծածկույթի նվազման պատճառով վերջին շրջանում արձանագրվել են ներմուծված դեպքերով պայմանավորված 2023 թվականի մարտին գրանցվել է կարմրուկի բռնկում։ 2024թ օգոստոսից տեղական դեպքեր չեն գրանցվում։
Կարմրուկի վերջին խոշոր բռնկումը Հայաստանում արձանագրվել էր 2005-2006 թվականներին։
Նշենք, որ ՀՀ-ում ապրիլի 27-մայիսի 3-ն անցկացվում է իմունականխարգելման եվրոպական շաբաթը։