Հասարակություն

ԱՍՀ նախարարը հյուրընկալել է վետերանների

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նախարարությունում հյուրընկալել է աշխատանքի վետերաններ՝ 89-ամյա Թամարա Կարապետյանին և 86-ամյա Ռազմիկ Աբրահամյանին, ովքեր բնակվում են պետության ենթակայությամբ գործող շուրջօրյա խնամքի հաստատություններում։

ԱՍՀ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց՝ երկարամյա աշխատանքային գործունեության և ունեցած վաստակի համար։

Վերջիններս նախարարին պատմել են իրենց գործունեության, խոսել աշխատելու և մասնագիտական կարողությունները լիարժեք իրացնելու կարևորության մասին։ Ռազմիկ Աբրահամյանը ներկայացրել է կրթության ոլորտում երկար տարիների իր փորձառությունը՝ նշելով, որ այս պահին էլ աշխատում է որոշ մեթոդական ձեռնարկների բովանդակության մշակման վրա, որոնք կարող են օգտակար լինել աշակերտների ուսուցման կազմակերպման հարցում։ Թամարա Կարապետյանը ևս պատմել է իր, աշխատանքի կարևորության մասին։