Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 597.4 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 102.1% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 13.8%-ով կամ շուրջ 72.4 մլրդ դրամով:
2025 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 576.2 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրի 70.4% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 9.6%-ով կամ 50.3 մլրդ դրամով:
2025 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 21.2 մլրդ դրամ հավելուրդով՝ առաջին եռամսյակի համար ծրագրված և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխանաբար 233.3 մլրդ դրամ և 868.6 մլն դրամ պակասուրդի դիմաց: