Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցը:
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ ձերբակալված 4 անձանցից մեկը ոստիկանության Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակից է․
«Նա ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով»,- Radar Armenia-ին հայտնեցին կոմիտեից։