Հասարակություն

Սարյան փողոցում պայթյունի դեպքով վարույթ է հարուցվել

Մայիսի 1-ին Սարյան փողոցում ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով. Radar Armenia-ին տեղեկացրին քննչական կոմիտեից։ 

Նշենք, որ այս հոդվածը ենթադրում է վարորդի կողմից մեքենայի շահագործման կանոնները խախտելը, որն առաջացնում է տուգանքից մինչև 3 տարի ազատազրկում:

Հիշեցնենք, որ Սարյան փողոցում մեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով 2 մարդ էր տուժել, նրանցից մեկը հոսպիտալացվել էր։