Հասարակություն

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ` տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին:

«Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և տրամադրենք, այլ փոխհատուցման չափով հնարավորություն տանք մարդուն` ընտրի իրեն ցուցված դեղաձևի բրենդը:

Իհարկե, սկսել ենք պիլոտի ձևաչափով, որ և´ պացիենտները, և´ համակարգը սովորեն նոր ձևաչափին և հնարավորություն ունենանք ընթացիկ շտկումներ անել: Այցի արդյունքները կամփոփվեն, կբարելավենք տեխնիկական լուծումները և դեռ մի ընթացք էլ դեղորայքի որոշ պաշար կպահենք պոլիկլինիկայում` մինչև մեր քաղաքացիները լրիվ կադապտացվեն նորամուծություններին:

Շնորհակալ եմ բժիշկներին և դեղատան աշխատակիցներին, որ ջանք ու եռանդ չեն խնայում բարեփոխումների ընթացքը ապահովելու»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական