Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։
«Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,- ասվում է հաղորդագրությունում։