Հասարակություն

«Ընդդիմությանը հաջողվում է լավ բաներն անգամ ներկայացնել որպես վատ». Պապոյան

«Պետք է ընդունեմ, որ ընդդիմությանը երբեմն հաջողվում է լավ բաներն անգամ այնպես ներկայացնել, որ ժողովուրդն ընկալում է որպես վատ բան»,- ասել է էկոնոմիկայի նախարար, ՔՊ փոխնախագահ Գևորգ Պապոյանը։ 

Նրա խոսքով՝ կա տեղեկատվության ու հաղորդակցության խնդիր․ 

«Օրինակ, հայտարարագրման աղմուկի արդյունքում արդեն իսկ 4000-ից ավել մարդ հայտարարագիր է ներկայացրել։ Համարյա այդքանն էլ 100.000-ական դրամ գումար է ետ ստացել։ Սա հարցուպատասխանի արդյունքն է»,- ասել է նա՝ հավելելով,- «Պիտի ընդունեմ՝ մեզ չէր հաջողվել ժողովրդին հասցնել այն, որ եթե հայտարարագիրը ներկայացնում են և որևէ թաքցնելու բան չունեն, դա դրական բան է»։