Հասարակություն

«Իմ ընտանիքի բոլոր անդամները օգտվում են տրանսպորտից». Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ծառայողական մեքենայի փոխարեն երբեմն մետրոյից է օգտվում։ 

«Իմ ընտանիքի բոլոր անդամները օգտվում են հասարակական տրանսպորտից, բոլորը, բացառությամբ՝ ինձնից»,- ասել է Պապոյանը՝ անդրադառնալով միասնական տոմսային համակարգին ու տրանսպորտի սակագնին։

Պապոյանը նշել է՝ եթե 100 դրամով «МАN» ավտոբուսներով երթևեկենք, 4 տարի հետո չենք ունենալու ոչինչ. «Եթե ուզում ենք միշտ ունենալ «МАN» մեքենաներ կամ էլեկտրոբուսեր, պետք է վճարենք, որն այլ գին ունի»։ Նա նոր ավտոբուսները համեմատել է «Մերսեդեսի» հետ՝ նշելով, որ պետք է ընտրություն կատարել ВАЗ21-06-ի ու «Մերսեդեսի» միջև. «Ժողովրդին «Մերսեդեսն» ենք տվել, «06»-ի հետ համեմատելու չէ»