Մարտի 1-ից մի խումբ ապրանքներ կվաճառվեն դրոշմապիտակով. որոշումն ընդունել է կառավարությունը։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ ըմպելիքները, պահածոյացված մթերքը կդրոշմավորվեն մարտի 1-ից, կաթնամթերքը՝ հունիսի 1-ից, յուղերը՝ սեպտեմբերի 1-ից, դեղերը՝ 2026թ․ թվականի հունվարի 1-ից։
Կառավարության որոշման հիմնավորումների մեջ նշված է, որ դրոշմապիտակի ծախսը հոգում է պետությունը, իսկ թվային դրոշմավորման դեպքում՝ տնտեսվարողները։
«Համակարգը հանրությանը հնարավորություն է տալու հավելվածի միջոցով վերահսկել ապրանքի շարժը։ Սա լրացուցիչ գործիքակազմ է՝ ապրանքի շարժն ու ստվերը վերահսկելու համար»,- ասել է նա։
Նա պարզաբանել է, որ նախորդ տարիներին շուրջ 5 մլրդ դրամ է ծախսվել առաջվա համակարգի վրա, բայց այս անցման գնալու դեպքում հնարավոր կլինի գումար խնայել։
Մանրամասները՝ տեսանյութում։