2024 թվականին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 21.437 անձ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 4.202. այս մասին Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
Նշենք, որ 2023-ին Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել 19.185, իսկ քաղաքացիությունից հրաժարվել՝ 3.687 անձ։
Հայկ Մագոյան