Հասարակություն

Որ եկամուտները պետք չէ հայտարարագրել

Ֆիզիկական անձանց ստացած եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը 2025թ.մայիսի 1-ն է։ Radar Armenia-ն ներկայացնում է, թե ստացված եկամուտիներից որոնք պետք չէ ներառել հայտարարագրում։

Եվ այսպես

  • փոխացումները, որոնք չեն գերազանցում 300 հազար դրամը։
  • կենսաթոշակները, եթե թոշակառուն վարձու աշխատող չէ կամ քաղիրավական պայմանագրի շրջանակներում չի ստացել հարկվող եկամուտ 
  • նպաստները, եթե նպաստառուի՝ 2024 թվականի ընթացքում միակ եկամուտը եղել է նպաստը, հաշմանդամության կամ զինվորական թոշակը, բացառությամբ այն դեպքում, երբ
  • 2024 թվականին միաժամանակ հանդիսացել է վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրի շրջանակներում ստացել է հարկվող եկամուտ։
  • այլ ֆիզիկական անձանցից ստացած նվիրատվության գումարները
  • քաղաքացու խնայողությունները 
  • ծախսերը 
  • քաղաքացուն պատկանող բանկային հաշիվների միջև գումարների փոխանցումը 
  • Հայաստանում աշխատող օտարերկրյա, նաև Հայաստանի ռեզիդենտ համարվող օտարերկրյա անձինք (183 օր և ավելի փաստացի գտնվել են ՀՀ-ում և (կամ) որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում), քանի որ նրանք Հայաստանի քաղաքացիներ չեն։
  • արտերկրից ստացված նվիրատվությունները, եթե չեն գերազանցում 300 հազար դրամը։
  • եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք կրթաթոշակ կամ դրամաշնորհ, չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն, բացառությամբ այն դեպքում, երբ 2024 թվականի ընթացքում, միաժամանակ, եղել եք նաև վարձու աշխատող կամ քաղիրավական պայմանագրով ստացել եք հարկվող եկամուտ կամ սահմանված մյուս հիմքերով համարվում եք հայտարարատու (եթե օրենքով սահմանված հիմքերով համարվեք հայտարարատու, ձեր հայտարարագրում պետք է ներառեք այս եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ):
  • եթե 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով ստացել եք վարկ, ապա այդ հիմքով 2025 թվականին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, եթե օրենքով սահմանված մյուս հիմքերով հայտարարատու չեք (եթե օրենքով սահմանված մյուս որևէ հիմքով համարվեք հայտարարատու, ապա ձեր հայտարարագրում պետք է ներառեք ստացված վարկի գծով եկամուտների վերաբերյալ տվյալները, որոնք համարվում են չհարկվող եկամուտներ):
  • ԱՁ-ի եկամուտները համարվում են ձեռնարկատիրական եկամուտներ և հայտարարագրում չեն լրացվում։  
  • համավարկառուն 2024 թվականի ընթացքում ստացված վարկի վերաբերյալ տվյալները չի ներառում հայտարարագրում։