Հասարակություն

Առողջական ի՞նչ խնդիրների մասին է խոսում գլխում բարձր աղմուկը

Գլխում բարձր աղմուկի առկայությունը կարող է լինել հազվագյուտ և քիչ ուսումնասիրված խանգարման վեց նշաններից մեկը, որը կոչվում է պայթող գլխի համախտանիշ: Այս մասին The Sun-ին ասել է Յորքի համալսարանի հետազոտող Դեն Դենիսը։

Գիտնականը նշել է, որ խանգարումը պատկանում է քնի խանգարումների խմբին, որը հայտնի է որպես պարազոմնիա, և նման է քնի կաթվածին։ Նա բացատրել է, որ ընդհանուր առմամբ վատ քնի որակը կարող է սրվել այնպիսի գործոններով, ինչպիսիք են սթրեսը և անհանգստությունը։

Այսպիսով, պայթող գլխի համախտանիշով տառապող մարդիկ կարող են «լսել» բարձր ձայներ, ինչպիսիք են դռան փակման ձայնը կամ նույնիսկ ճիչերը, երբ նրանք քնում են: Երկրորդ նշանը գլխի ներսում պայթյունի զգացումն է։ Չնայած այս երևույթը չափազանց հազվադեպ է ուղեկցվում ֆիզիկական ցավով, այն, ըստ Դենիսի, կարող է առաջացնել սթրես և վատթարացնել մարդու ինքնազգացողությունը:

Հալյուցինացիաները, արագ սրտի բաբախյունը ևս կարող են վկայել նաև պայթող գլխի համախտանիշի մասին: Գիտնականի խոսքով՝ օրգանիզմի նման ռեակցիան տեղի է ունենում ի պատասխան բարձր ձայների, թեկուզ՝ անիրական։ Բժիշկը հավելել է, որ խանգարման լրացուցիչ նշան է մկանային կծկումները։ Հետազոտությունը ցույց է տվել, որ այս հազվագյուտ համախտանիշով մարդկանց 68%-ը զգում է այս երեւույթը: