Հասարակություն

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն արձակուրդ կմեկնի։ Ինչպես տեղեկանում ենք վարչապետի որոշումից, Անդրեասյանի արձակուրդը կտևի 11 աշխատանքային օր՝ հուլիսի 30-ից օգոստոսի 13-ը ներառյալ։

Այդ ընթացքում նախարարին կփոխարինի տեղակալը՝ Արթուր Մարտիրոսյանը։