Հասարակություն

Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Կամազը

Ապրիլի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են 40-ամյա Հայկ Ասրյանի վարած «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 51-ամյա Ռուդիկ Խաչատրյանի վարած «КамАЗ» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Նշվում է, որ շտապօգնության ավտոմեքենան ձայնային ազդանշանները միացրած հիվանդ տեղափոխելիս է եղել։