Հասարակություն

Քննարկվել է դատական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ:

Քննարկվել է դատական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը:

Մտքեր են փոխանակվել դատական համակարգում առկա խնդիրների և դրանց լուծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների շուրջ:

Երկուստեք կարևորվել է դատական իշխանության անկախությունը և օրենսդիր իշխանության հետ արդյունավետ համագործակցությունը: