Հասարակություն

Արմավիրում այրվել է վագոն-տնակ

Դեկտեմբերի 3-ին, ժամը 17:33-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտամեջ գյուղի վերջնամասում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Չարենցի փողոցում գտնվող վագոն-տնակում (18 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:46-ին, մարվել՝ 18:38-ին: Այրվել է վագոն-տնակը։