Հասարակություն

Կայացել է «Առողջ ափսե» հանրային միջոցառումը

Կայացել է «Առողջ ափսե» հանրային միջոցառումը։ Այն առողջ և բալանսավորված սնվելու ուղեցույց է: Միջոցառման նպատակն է հանրությանը ծանոթացնել առողջ և բալանսավորված սնվելու սկզբունքներին և հմտություններին:

Տաղավարներում քաղաքացիները հնարավորություն են ունեցել ծանոթանալու առողջ և բալանսավորված սնվելու, առողջ ափսեի և բաղադրիչների վերաբերյալ տեղեկատվությանը։ Նրանք կազմել են սեփական «Առողջ ափսեն» և հավաքելով միավորներ` ստացել են հիշարժան նվերներ ՀՀ առողջապահության նախարարության կողմից։

Միջոցառումը կազմակերպվել է «Առողջ ապրելակերպը սովորություն է» խորագրի ներքո: