Երկուշաբթի, 4 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.08

RUB4.38

Երևան -2 ℃

Рус Eng

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է, բուք և մառախուղ

Հասարակություն

20 Նոյեմբերի, 21:22

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, Սպիտակի, Արագածի, Վանաձորի, Ճամբարակի, Մարտունիի (Վարդենյաց լեռնանցք), Արարատի (Ջանգակատան հատված), Թալինի, Տաշիրի, Անիի, Արթիկի, Դիլիջանի, Սևանի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Կոտայքի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 150-200 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, սաստիկ բքի և առատ ձյան պատճառով Մ-1, Մաստարա- Լանջիկ ճանապարհահատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում

Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին