Հասարակություն

Կատրին Կոլոննան տեսակցել է ԼՂ-ում պայթյունից տուժածներին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան այսօր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ բուժում են ստանում ԼՂ-ում պայթյունից տուժած քաղաքացիները։ 

Ֆրանսիայի ԱԳ նախարարը տեսակցել է տուժածներին, ինչպես նաև Այրվածքաբանության ազգային կենտրոնին փոխանցել Ֆրանսիայի հումանիտար օգնությունը:

Հիշեցնենք, որ Կատրին Կոլոնան ՀՀ է ժամանել այսօր։