Հասարակություն

Հռոմի ստատուտի վավերացումը առնչություն չունի ՌԴ-ի հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների տեսանկյունից. Աղաջանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, թե Հռոմի կանոնադրության վավերացումը որևէ առնչություն չունի Ռուսաստանի հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։

«Սա մենք փոխանցել ենք մեր ռուս գործընկերներին։ Այսքանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է։ ՀՀ-ն սուվերեն պետություն է, և մենք պետք է առաջնորդվենք բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահերով»,- ասել է Աղաջանյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե հավանական է, որ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ռուսական կողմը սպառնալիքներից անցնի գործողությունների, նա նշել է. «Դրանք հարցեր են, որոնց մասին ես հիմա չեմ բարձրաձայնի, բայց Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի ղեկավարությունը հնարավոր սցենարների պարագայում համապատասխան քայլեր կձեռնարկեն։ Պնդելու որևէ հիմք, որ նման գործողություններ կլինեն, այս պահին չունենք»։