Հասարակություն

Հրազդանի բուժկենտրոնի մասնագետներն այցելել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց. ՀՀ ԱՆ

Այսօր Հրազդանի բժշկական կենտրոնի մասնագետներն այցելել են բռնի տեղահանված և խնամքի տներում գտնվող մեր հայրենակիցներին, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

Իրականացվել է նրանց առողջական վիճակի նախնական գնահատում` ըստ անհրաժեշտության, պատշաճ և ժամանակին նեղ մասնագիտացված հետազոտությունների և բուժման կազմակերպման համար: