Հասարակություն

Արարատի մարզով անցնող միջպետական ավտոճանապարհը միջին նորոգման է ենթարկվում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի–ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի  կմ36+312- կմ47+490 հատվածում (աջ գոտի) կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ 

Մոտ 11.3կմ ավտոճանապարհն անցնում է ՀՀ Արարատի մարզով։ Կապալառու կազմակերպությունն իրականացնում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեից։