Հասարակություն

Սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 2-5-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 4-ին առանձին վայերում՝ ինտենսիվ։ Հոկտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 2-5-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։