Հասարակություն

«Այս օրերին աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս»․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Գորիսի կենտրոնին կից երեխաների համար խաղալու տարածք են հարմարացրել։ Մեր ուսուցիչները ողջ ընթացքում երեխաներին են զբաղեցնում, հեքիաթներ կարդում։

Նկարում Գորիսի թիվ 6 դպրոցի ուսուցիչներից է՝ Ալիսա Գևորգյանը։ Ուսուցիչներ ջան, այս օրերին ձեր այս վարքով աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս, շնորհակալ եմ»։