Հասարակություն

Վրաերթի է ենթարկվել և մահացել ծննդյան օրը

Սեպտեմբերի 30-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Մհեր Մ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Մուշեղ Գ.-ին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն, շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը, ապա տեղում օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու, որոնք, ըստ աղբյուրի, մահացածի քույրերն են և նշելիս են եղել մահացածի ծննդյան տարեդարձը:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ տարածք: