Հասարակություն

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է  ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն  Հանս Կլյուգեի հատուկ պատվիրակ Ռոբ Բաթլերին։

Նախարարը ներկայացրել է  ադրբեջանական ագրեսիայի և բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև  հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցների  կարիքներին ուղղված հրատապ և երկարաժամկետ կոնկրետ քայլերով ծրագրի  անհրաժեշտությունը։