ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է.
«ԼՂ-ից մեզ մոտ գտնվող սիրելի ուսուցիչներ, մենք հավաքագրում ենք ձեր տվյալները, որպեսզի կարողանանք ավելի հարթ ու նաև լրացուցիչ աջակցության պայմաններով կրթական համակարգում աշխատելու հնարավորություններ ապահովել։
Խնդրում եմ ձեր տվյալներն ուղարկել նախարարության էլեկտրոնային հասցեին՝ secretariat@escs.am, որպեսզի հնարավորինս հասցեական կարողանանք կազմակերպել գործընթացը»: