Արմավիրի մարզում հաշվառվել և կեցավայրերով ապահովվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 863 ընտանիք՝ 3549 անձ: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կազմակերպված ասուլիսում հայտնեց Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:
«Մարզում գրեթե չկան հյուրանոցներ, հյուրատներ, որտեղ հնարավոր է մեծ թվով քաղաքացիների կեցությունն ապահովել: Նրանց տեղավորել ենք հիմնականում գյուղերի, քաղաքների ազատ տներում:»,- ասաց մարզպետը: