Սեպտեմբերի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Լուսինե Ղ.-ն իր վարած Ford Fiesta մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր Գեղարքունիքի մարզի բնակիչ 19-ամյա Քրիստինե Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ: Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր վարորդն ու ուղևորը հարազատ քույրեր են: