Հասարակություն

Ադրբեջանական ֆեյքերը փորձում են փոխել Google, Yandex քարտեզներում հայկական տեղանունները

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Հայրենակիցներ, հարևանների ֆեյքերի ոհմակները զանգվածային հարձակվել են քարտեզների վրա՝ Google, Yandex, և փորձում են փոխել տեղանունները։ Դա հիմնված է այն բանի վրա, որ շատ մեծ քանակի նույնատիպ առաջարկները բերում են կոնկրետ տեղանքի անվանման փոփոխությանը կամ նոր տեղանքի հայտնվելուն։ Այդ պատճառով Երևանում, օրինակ, հայտնվել են Ալիևի անվան պուլպուլակկներ, այգիներ և այլն։

Ի՞նչ անել՝ ա. ով գիտի, ինչպես խմբագրել քարտեզները, պետք է առաջարկել փոխել դեպի ճիշտը։ Բ. ով չգիտի, թե ինչպես խմբագրել, չներվայնանալ։ Ու զգուշացնել ա կետի անձանց»։