Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-4-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 5-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-4-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։