Հասարակություն

ԼՂ-ից տեղահանվածներին կտրամադրեն սննդի քարտեր. նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ԼՂ-ից տեղահանվածների համար նախատեսված աջակցության համար։

«Մենք մեր հայրենակիցներին տրամադրելու ենք սննդի քարտեր, պարենային զամբյուղին համապատասխան գումարով, որպեսզի կարողանան պարենի խնդիրները լուծել»,- ասել է նա:

Նախարարը նաև չի բացառել նրանց կոմունալ ծախսերի փոխհատուցման հեռանկարը. «Հաշվի առնելով այն հանգամնքը, որ առջևում ձմեռ է, չենք բացառում, որ ապագայում կդիրակենք նաև կոմունալ ծախսերի փոխհատուցման հնարավորությունը»,- ասել է նա: