Հասարակություն

4002 տեղահանված օգտվել է պետության կողմից տրամադրված կացարաններից

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ԼՂ-ից տեղահանված 42.500 անձից ընդամենը 4002-ն օգտվել է պետության կողմից տրամադրված կացարաններից: 

«Սա առաջնային օգնություն է, մեզ համար ներկա պահին գերնպատակ է ԼՂ-ի հայերին ապահովել որոշակի կացարանով, այնուհետև կտրամադրվեն բնակության այլ վայրեր»,- ասել է նա։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ ասել է, որ կարևոր է՝ ԼՂ-ից տեղահանված ու չհաշվառված քաղաքացիները միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ կապ հաստատեն ու հաշվառվեն։