ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աշխատանքները։ Նրա խոսքով, գործարկվել է առաջնային կարիքի հարթակ. «ԼՂ մեր հայրենակիցները կարող են արձանագրել իրենց կարիքները, և մենք ունենք 3 հազար դեպք։ Դրանց մասով գնահատում է իրականացվելու և մենք առաջնային աջակցություն ենք տրամադրելու»,- ասել է նա։
Ըստ Մկրտչյանի, գործարկվել է նաև սոցիալական աջակցության քարտեզագրման հարթակը։
Նա տեղեկացրել է, որ գործարկվել է 114 թեժ գիծը. «Ավելի քան 6 հազար զանգ ենք ստացել ամենատարբեր խնդիրներով»։
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ հայտնել է, որ ժամը 8–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 42.500 անձ է հատել ՀՀ սահմանը։ Ըստ նրա, 22.800-ն արդեն հաշվառվել է։