ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղում գործել են 8 քոլեջ և ուսումնարան, 4 բուհ: Նա նշել է, թե ակնկալում են, որ ուսանողների՝ այստեղ կրթությունը շարունակելու խնդիր կլինի:
«Արդեն իսկ այդ կարգավորումները մշակված են, որոնք կապված են, օրինակ՝ կրեդիտների, տարբերությունների, դրանց փոխանցման և նրանց տեղափոխման գործընթացն ապահովելու՝ լոգիստիկ հարցերի հետ կապված:
Լրացուցիչ այժմ քննարկում ենք նաև ուսման վարձի հետ կապված խնդիրները, որովհետև այստեղ, կարծում եմ, նույնպես կարիքների գնահատման և լրացուցիչ առաջարկների կարիք է լինելու, որը, իհարկե, պետք է առաջին հերթին տվյալների վրա հիմնվի»,- ասել է Անդրեասյանը։
Նախարարը նաև հավելել է, որ այս հարցերին հնարավոր կլինի անդրադառնալ ԼՂ մեր հայրենակիցների տեղավորված լինելուց հետո։