Հասարակություն

ԼՂ-ից բռնի տեղահանված 50.243 քաղաքացի հատել է Հակարիի կամուրջը

Ժամը 15-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 50.243 անձ. տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Նրա խոսքով, շուրջ 5700 անձի համար պետության միջոցներով հոգացել են կեցության հարց. «Մարդիկ նաև հաշվառման գործընթաց են անցնում, որտեղ գնահատվում են կարիքները»,- ասել է նա։

Բաղդասարյանի խոսքով, այս ժամի դրությամբ՝ ևս 74 բուժառու տեղափոխվել է ՀՀ և ընդհանուր թիվը կազմում է 311: