Հասարակություն

Հայկական կողմի արձագանքը՝ Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը

Հայկական կողմը դրական է արձագանքել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը և դեռևս ապրիլին իր համաձայնության մասին հայտնել է ռուսական կողմին: Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասացին ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ այս մասին Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ հայտնել էր ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը։