Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2023

USD384.94

EUR404.53

RUB3.92

Երևան 18 ℃

Рус Eng

Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը. ՄԻՊ

Հասարակություն

28 Մայիսի, 22:09

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 28-ի առթիվ, որում նշված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:

105 տարի առաջ` 1918 թ․ մայիսի 28-ին, հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախ պետականությունը: Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին, որի ամրապնդման ու արժևորման ուղին պետք է շարունակենք և այժմ։

ՀՀ անկախության հռչակագրով արձանագրվել է մեր պատրաստակամությունը՝ զարգացնելու առաջին հանրապետության ժողովրդավարական ավանդույթները և հաստատելու պետականություն՝ հիմնված մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքների և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի վրա։

Ուստի, կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը