Հասարակություն

Խորհրդանշական է այս օրը գտնվել Ապարանում, որտեղ 1 դար առաջ անկոտրում պայքարի շնորհիվ կանգուն մնաց Հայաստանը. Տիգրան Ավինյան (լուսանկարներ)

Երևանի փողքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայիսի 28-ը հայկական պետականության վերածննդի՝ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման  օրն է։ 

Այսօր մեր շնորհավորական ուղերձն ուղղված է ողջ ազգին, անկախ և ինքնիշխան Հայաստանին, որի հիմքը գծվել է 1918 թվականին՝ Սարդարապատի և Ապարանի հերոսական ճակատամարտերով։

Խորհրդանշական է այս օրը գտնվել Ապարանում, որտեղ 1 դար առաջ մեր քաջ նախնիների համախմբման, միասնական կամքի և անկոտրում պայքարի շնորհիվ  կանգուն մնաց Հայաստանը։ 

Հերոսական քաղաքից շնորհավորում եմ բոլորիս՝ մեր անցյալի փառավոր էջերը հիշելու, դրանցից կարևոր դասեր քաղելու և մեր հայրենիքի արժանավոր ապագան կառուցելու կոչով»։